երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Mercedes-ը բախվել է բետոնե արգելապատնեշին, կողաշրջվել է. կա զոհ

Mercedes-ը բախվել է բետոնե արգելապատնեշին, կողաշրջվել է. կա զոհ

Մարտի  7-ին,  ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:15-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 67-ամյա  Գրիշա Ղազարյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի  55-րդ կմ հատվածում՝ Թալինի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին, մի քանի պտույտ շրջվելով՝ հարվածել քարերին և կողաշրջվել:  Աղբյուրի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Գ. Ղազարյանը տեղում մահացել է:  

Օպերատիվորեն ժամանել է Թալինի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են նրա մահը:

  • Կիսվել: