չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Mercedes-ի վարորդը դիմել է փախուստի՝ ընթացքում նետելով կասկածելի իր

Mercedes-ի վարորդը դիմել է փախուստի՝ ընթացքում նետելով կասկածելի իր

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Mercedes մակնիշի ավտոմեքենան երթևեկում է ռուսական կեղծ համարանիշներով։

Տեղում գումարտակի հրամանատար Արման Գասպարյանի և նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ նշված Mercedes-ը վերցվում է հսկողության տակ ու արդեն Սայաթ-Նովա պողոտայից դեպի Չարենցի փողոց ընթանալիս նույն վաշտի պարեկներ Խաչիկ Հովհաննիսյանն Լևոն Բաղդասարյանը նկատում են նշված Mercedes-ը և հրահանգում են, որպեսզի այն կանգնի։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը կանգնում է, ապա դուրս է գալիս ավտոմեքենայից և դիմում փախուստի, սակայն Խ․ Հովհաննիսյան ու Լ․ Բաղդասարյանը հետապնդում են նրան և բռնում։

Փախնելու ընթացքում նա ինչ-որ բան է նետում, ինչը պարեկների աչքից չի վրիպում, այն դեպքում, երբ փողոցում բացակայում էր արտաքին լուսավորությունը։

Պարզվում է, որ նետած իրը «Մակարով» տեսակի ատրճանակ է՝ իր պատյանով, իսկ Mercedes մեքենայի համարանիշներն էլ՝ կեղծ։

Ահազանգով դեպքի վայր են ժամանում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մարաշի բաժանմունքի հերթապահ խումբն ու Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 3-րդ (ժողովրդին հայտնի՝ հզորների) քննչական խումբը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • Կիսվել: