չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
«Mercedes CLՏ 63»-ը Երևանում շրջում էր կեղծ համարանիշներով. ղեկին ոստիկանության նախկին աշխատակից էր

«Mercedes CLՏ 63»-ը Երևանում շրջում էր կեղծ համարանիշներով. ղեկին ոստիկանության նախկին աշխատակից էր

Մարտի 6-ին Երեւանի պարեկային ծառայությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ քաղաքում սև գույնի Mercedes CLՏ 63 մակնիշի ավտոմեքենան շրջում է կեղծ համարանիշներով։ 

Shamshyan.com-ի հաղորդմամբ, իրավապահները տաք հետքերով Արցախի պողոտայում հայտնաբերում են կասկածելի Mercedes-ը և այն տեղափոխում են պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ 

Ավտոմեքենայում հայտնաբերվում  է 700 OZ 07 համարանիշներ, որով նշված ավտոմեքենան մայրաքաղաքում «վեր ու վար է արել»։ Իսկ նրա իսկական համարանիշները եղել են 37 CV 050։

Կայքի տեղեկություններով՝ վարորդը եղել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ 36-ամյա Գուրգեն Աբրահամյանը, ում հայրը ոստիկանության նախկին աշխատակից է եղել։  Գ. Աբրահամյանը մի քանի տարի առաջ նմանատիպ արարք կատարելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության և զրկվել ավտոմեքենա վարելու իրավունքից։

  • Կիսվել: