«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությանը գլխավոր մրցանակակիր ճանաչվեց Ավետիք Գրիգորյանը (տեսանյութ)
Մենք ավելի ու ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնենք անհատի դերի և կարողության վրա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությանը գլխավոր մրցանակակիր ճանաչվեց «Բազումք» տիեզերագիտական հետազոտությունների լաբորատորիայի համահիմնադիր, աստղագետ Ավետիք Գրիգորյանը»,-նշել է նա՝ հրապարակելով տեսանյութ։


