Մեր թշնամիներին մեր հիմնական պատասխանը ուժեղ, հաջողակ պետություն դառնալն է. Ռուբեն Վարդանյան
Մեր թշնամիներին մեր հիմնական պատասխանը ուժեղ, հաջողակ ու երջանիկ պետություն դառնալն է։ Այս մասին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության առցանց քննարկման ընթացքում ասել է «Ավրորայի» համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։
«Հայաստանի օրինակով աշխարհի մյուս փոքր երկրներին փորձում ենք ցույց տալ, որ սեփական տաղանդները, սփյուռքը օգտագործելով կարելի է զարգանալ՝ առանց շատ հարուստ լինելու։ Մեր ինքնությունը պահպանելը, մեր անցյալը ճանաչելը մեր ապագան կառուցելու, աշխարհի մի մասը դառնալու լավագույն ճանապարհն է։ Պետք է հիշենք՝ ով ենք մենք և, միևնույն ժամանակ, համաշխարհային շարժման մասը դառնանք ու աշխարհն ավելի լավը դարձնենք»,- նշել է Վարդանյանը։


