չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ռուբեն Վարդանյանը ԱԳՆ ղեկավար կազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Սերգեյ Ղազարյանին

Ռուբեն Վարդանյանը ԱԳՆ ղեկավար կազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Սերգեյ Ղազարյանին

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հունվարի 11-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Սերգեյ Ղազարյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր Հայաստանի Հանրապետությունում ԱՀ Մշտական ներկայացուցչի պաշտոնը։

 

Պետական նախարարը նախ շնորհակալություն է հայտնել Դավիթ Բաբայանին 2020 թվականի պատերազմից հետո՝ դժվարին ժամանակաշրջանում արտաքին գերատեսչության ղեկավարի պատասխանատու պաշտոնը ստանձնելու և իր առաքելությունն ազնվորեն իրականացնելու համար։ Այնուհետև երախտագիտություն է հայտնել Սերգեյ Ղազարյանին Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման ճգնաժամային պայմաններում նախարարի պաշտոնում նշանակվելու բարդ որոշումն ընդունելու համար։

 

Սերգեյ Ղազարյանը ևս շնորհակալություն է հայտնել Դավիթ Բաբայանին՝ պատերազմից անմիջապես հետո նման պատասխանատու առաքելությունը ստանձնելու համար և նշել, որ պատրաստ է անել առավելագույնը՝ պատվով հաղթահարելու առաջացած դժվարությունները։

Խոսելով ստեղծված իրավիճակում երկրի համար կարևորագույն ուղղությունների մասին՝ պետնախարարն առանձնացրել է երեք նպատակ՝ պահպանել Արցախի սուբյեկտայնությունը, ապահովել անվտանգությունը և աշխատել, որպեսզի Արցախը հայտնվի արտաքին աշխարհի ուշադրության կենտրոնում։

Ռուբեն Վարդանյանն ընդգծել է, որ առաջիկայում այդ նպատակների իրագործմանն են ուղղվելու բոլորի և, մասնավորապես, ԱՀ ԱԳՆ ջանքերը։
ԱԳ նորանշանակ նախարարը, Արցախի Հանրապետության շրջափակմամբ պայմանավորված, առայժմ իր գործունեությունը կիրականացնի ՀՀ-ից։

Возможно, это изображение 10 человек, люди стоят и в помещении

  • Կիսվել: