կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Վաղը շատ հայտարարություններ, որոշումներ են լինելու, իրավիճակը լուրջ է․ Ռուբեն Վարդանյան

Վաղը շատ հայտարարություններ, որոշումներ են լինելու, իրավիճակը լուրջ է․ Ռուբեն Վարդանյան

«Լավ տղերքի, հարցեր լուծող տղեքրի» մոդելն անընդունելի է, ես պայքարելու եմ դրա դեմ: Այս մասին այսօր ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Այս տոնական օրերին բազմիցս փողոցով զբոսնելու հնարավորություն եմ ունեցել, հանդիպել եմ տարբեր արցախցիների հետ: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց, որ այսքան հանգիստ են ընդունում իրավիճակը: Մարդկանց 90 տոկոսը ճիշտ ու հանգիստ է ընդունում իրավիճակը: Բայց կան որոշ պատմություններ, որոնց մասին առանց անուններ տալու ուզում եմ խոսել: Ես հասկանում եմ, որ ամբողջ աշխարհում անարդարություն կա, իդեալական երկիր ունենալը դժվար է, բայց ես խոսք եմ տալիս, որ ամեն օր պայքարելու են անընդունելի երևույթների դեմ: Կան իրավիճակներ, որոնք ինձ համար անընդունելի են:

Ես չեմ ընդունում այն խանութների տերերին, որոնք պահում ենք ապրանքները ու տալիս միայն իրենց բարեկամներին, ծանոթներին: Ես չեմ կարծում, որ սա է հաջողված մարդու վարքագիծը: Մենք բլոկադայի մեջ ենք, և հնարավորությունները սեփական անձի համար օգտագործելն անընդունելի է: Վաղը շատ հայտարարություններ, որոշումներ են լինելու, իրավիճակը լուրջ է»,- ասել է Վարդանյանը:



  • Կիսվել: