կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մեր տարեցներն ունեն հատուկ խնամքի և ուշադրության կարիք. Ավինյան

Մեր տարեցներն ունեն հատուկ խնամքի և ուշադրության կարիք. Ավինյան

Մեր տարեցներն ունեն հատուկ խնամքի և ուշադրության կարիք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

՛՛Նորքի տուն-ինտերնատն այսօր ունի 235 բնակիչ: Նրանք հիմնականում տարեցներ են, ինչպես նաև 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող երիտասարդներ:

Ամանորին ընդառաջ Նորքի տուն-ինտերնատ այցի ընթացքում ծանոթացանք պայմաններին, լսեցինք բնակիչների մտահոգություններն ու խնդիրները:

Միասին ունկնդրեցինք դիրիժոր Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի տաղանդաշատ պատանիների կատարումները:

Ուզում եմ վստահեցնել, որ տարեցները և հատուկ կարիք ունեցող մյուս քաղաքացիները հնարավորինս շարունակելու են լինել մեր ուշադրության կենտրոնում՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: