կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մեր քաղաքական, կենցաղային մշակույթը պետք է վերափոխվի. ՀՀ ՄԻՊ-ը՝ Թագուհի Թովմասյանի հետ կապված միջադեպի մասին

Մեր քաղաքական, կենցաղային մշակույթը պետք է վերափոխվի. ՀՀ ՄԻՊ-ը՝ Թագուհի Թովմասյանի հետ կապված միջադեպի մասին

Մեր քաղաքական մշակույթը, կենցաղային մշակույթը պետք է վերափոխվի: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանին ԱԺ ամբիոնից ուժով հեռացնելու փաստին:

«Այս հարցերի հետ կապված մասնավորապես, համաչափության, մարդու իրավունքների պաշտպանության եւ այլնի առումով մենք արդեն ՄԻՊ-ի աշխատակազմում լուրջ ուսումնասիրություն ենք իրականացնում եւ շուտով  մեր մանդատի շրջանակներում հանդես կգանք համապատասխան ոչ թե զուտ հայտարարությամբ, այլ խնդրի լուծմանն ուղղված լուրջ քայլերով»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Թագուհի Թովմասյանը ապրիլի 20-ին, Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ քաղաքական ակցիա է անում եւ չի իջնելու ամբիոնից։

 

  • Կիսվել: