ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մեր առջև ծառացած խնդիրը համընդհանուր գաղափարի մասին է՝ հայկական ոգին, հայկական ԴՆԹ-ն պահպանելու մասին է. Ռուբեն Վարդանյան (տեսանյութ)

Մեր առջև ծառացած խնդիրը համընդհանուր գաղափարի մասին է՝ հայկական ոգին, հայկական ԴՆԹ-ն պահպանելու մասին է. Ռուբեն Վարդանյան (տեսանյութ)

Վերջին 90 օրն ավելի հստակ ցույց տվեց, որ Արցախի խնդիրը ոչ միայն արցախցիների, այլ ամբողջ հայկական աշխարհի խնդիրն է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

՛՛Շատ կարևոր է գիտակցել, որ Արցախի առջև կանգնած մարտահրավերները բոլորիս մարտահրավերներն են: Տարանջատել և ասել հայաստանցի, արցախցի, լիբանանցի՝ ճիշտ չէ: Այս իրավիճակում մենք բոլորս արցախցի ենք: Շրջափակումը չի վերաբերում միայն 120 հազար արցախահայերին: Մեր առջև ծառացած խնդիրը համընդհանուր գաղափարի մասին է՝ հայկական ոգին, հայկական ԴՆԹ-ն պահպանելու մասին է:

Իսկապես ուրախ եմ, որ Ապագա Հայկականի համաժողովի մասնակիների համար ևս այս կարծիքը դոմինանտ է, և աշխահի տարբեր երկրներից Երևանում համախմբված մասնակիցները Արցախը համարում են ողջ հայության հարցը:

Բայց սա նաև պահանջում է, որ ամեն օր քայլեր պետք է արվեն և՛ Սփյուռքում, և՛ Հայաստանում, և՛ Արցախում, որպեսզի կարողանանք համագործակցության այդ մոդելն իրականություն դարձնել գործով:

Ու ես հավատում եմ, որ մենք կարող ենք կրկին օրինակ դառնալ մյուս ազգերի համար, ինչպես քանիցս եղել ենք մեր պատմության ընթացքում:

Մնացածը՝ հարցազրույցում՛՛,-նշել է նա՝ հրապարակելով տեսանյութ:

  • Կիսվել: