չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մեքենան գլորվել է ձորը. ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել Խնածախում 2 մարդու կյանք խլած վթարից

Մեքենան գլորվել է ձորը. ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել Խնածախում 2 մարդու կյանք խլած վթարից

Փետրվարի 19-ին, ժամը 19։46-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Խնածախ գյուղի մոտ ձնահյուսի հետևանքով «UAZ» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը. կան արգելափակված քաղաքացիներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Փրկարարները ձորից դուրս են բերել երեք տուժած քաղաքացու (Զ. Ա., Գ. Մ. ծնված 2003 թ. և Զ. Զ. ծնված 2002 թ.), որոնք տեղափոխվել են Գորիս քաղաքի ԲԿ և մեկ քաղաքացու (Զ. Ե.) դի:

Բժշկական կենտրոնից տեղեկատվություն է ստացվել, որ իրենց մոտ գրանցվել է տուժածներից մեկի՝ Զ. Ա.-ի մահը:

  • Կիսվել: