չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Մենք պետք է հայրենիք ու պետություն գաղափարները նույնականացնենք և նույնականացնենք այն 29800 քառակուսի կիլոմետրի վրա. Փաշինյան (տեսանյութ)

Մենք պետք է հայրենիք ու պետություն գաղափարները նույնականացնենք և նույնականացնենք այն 29800 քառակուսի կիլոմետրի վրա. Փաշինյան (տեսանյութ)

Երեկ երեկոյան այցելել էի Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղ՝ հանդիպել Երևանի թիվ 11 հիմնական դպրոցի և Ներքին Բազմաբերդի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներին ու ուսուցչական անձնակազմին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով տեսանյութ:

՛՛Համագործակցային նախագծի շրջանակում երկու դպրոցների 8-րդ դասարանների աշակերտներն այստեղ անցկացնում էին եռօրյա միջոցառում՛՛,-նշել է նա:

Հավելենք, որ Փաշինյանն աշակերտների և ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է. ՛՛Պրոբլեմն այն է, որ հայրենիքը մեզ համար նույնը չէ, ինչ պետությունը: Մենք անընդհատ ստիպված ենք ընտրություն կատարել հայրենիքի ու պետության միջեւ: Իմ ընկալումն այն է, որ մենք ընտրություն պետք է կատարենք պետության օգտին, որովհետեւ եթե մենք պետության օգտին չկատարենք ընտրություն, անընդհատ կկորցնենք: Հիմա ես այդ գաղափարն եմ փորձում անընդհատ առաջ մղել՝ հասկանալով, որ գուցե շատ պոպուլյար չէ:

Մենք պետք է հայրենիք ու պետություն գաղափարները նույնականացնենք եւ նույնականացնենք այն 29800 քառակուսի կիլոմետրի վրա: Հետեւաբար, իմ ընալմամբ, Հայաստանի ամենաբարձր լեռը Արագածն է: Մեր բոլոր պրոբլեմները, բացարձակ բոլոր պրոբլեմները գտնվում են Արագածի եւ Արարատի արանքում: Պատմության այն դասը, որ ես համարում եմ, որ ստացել եմ, այն է, որ մենք պետք է այդ ընտրությունը կատարենք եւ այդ ընտրությունն է Հայաստանի Հանրապետությունը 29800 քառակուսի կիլոմետրի վրա՛՛:

  • Կիսվել: