շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Մենք մեր կատարած աշխատանքով այնպիսի վստահություն ենք վայելում մեր ժողովրդի շրջանում, որ հաղթելու ենք ընտրություններում. Թորոսյան

Մենք մեր կատարած աշխատանքով այնպիսի վստահություն ենք վայելում մեր ժողովրդի շրջանում, որ հաղթելու ենք ընտրություններում. Թորոսյան

Մենք մեր կատարած աշխատանքով, մեր ծրագրով և իրական Հայաստանի խաղաղության տեսլականով այնպիսի վստահություն ենք վայելում մեր ժողովրդի շրջանում, որ մենք հաղթելու ենք ընտրություններում: Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը՝ խոելով 2026 թվականին սպասվող խորհրդարանական ընտրությունների մասին:

Նրա խոսքով՝ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում նոյեմբերի 16-ին սպասվող ընտրություններում իշխող ուժի մրցակից քաղաքական ուժերը և՛ գաղափարներով, և՛ իրենց դիրքավորումով չեն տարբերվում խորհրդարանական ընդդիմության դիրքավորումից ու գաղափարներից:

«Վստահ եմ՝ Վաղարշապատի ժողովուրդը կրկին ճիշտ ընտրություն է կատարելու, նաև մեր թեկնածուի անձով պայմանավորված՝ մենք հաղթելու ենք Վաղարշապատի ընտրությունները»,-նշեց Թորոսյանը:

  • Կիսվել: