շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Մենք կորոնավիրուսին պիտի պատրաստ լինենք առնվազն մինչև մյուս գարուն. Արսեն Թորոսյան

Մենք կորոնավիրուսին պիտի պատրաստ լինենք առնվազն մինչև մյուս գարուն. Արսեն Թորոսյան

Մենք կորոնավիրուսին պիտի պատրաստ լինենք առնվազն մինչև մյուս գարուն, հետոն արդեն ցույց կտա՝ կախված, թե աշուն-ձմեռ-գարուն սեզոնն ինչպես կանցնի՝ նաև հույս ունենալով, որ մարդկային գիտական միտքը կա՛մ կգտնի թիրախային դեղամիջոց, ինչն էլի շատ բարդ պրոցես է, և ոչ ոք չի կարող ասել, թե երբ տեղի կունենա կամ տեղի կունենա՞ արդյոք, կա՛մ կստեղծվի պատվաստանյութ, որին բոլորս սպասում ենք։ Եթե դա տեղի ունենա, կարելի է ժամկետների մասին ավելի հեշտ խոսել։ Այս մասին «Շանթ»-ի եթերում հայտարարել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարը նաև նշել է, որ տեսանելի ապագայում՝ ամիսներ կամ 1-2 տարի անց, մենք պետք է մեր վարքագիծը փոխենք. «Ցանկացածին պետք է համարել պոտենցիալ կորոնավիրուսային վարակով պացիենտ կամ մարդ, ով կարող է ձեզ վարակել, դիմացինն էլ ձեզ պետք է այդպես վերաբերվի»:

  • Կիսվել: