ուրբաթ, օգոստոս 7
7 / 8 / 2026
Գայի պողոտայում բախվել են Kia-ն և Hongqi-ն. Kia-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահացել

Գայի պողոտայում բախվել են Kia-ն և Hongqi-ն. Kia-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահացել

Այսօր՝ օգոստոսի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:00-ի սահմաններում Գայի պողոտա - Բաղյան փողոցի խաչմերուկում բախվել են «Kia»-ն (Վիշկա) և «Hongqi»-ն, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով «Kia»-ն կողաշրջվել է, վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում և տեղում մահացել է։ Նրա մարմինը դուրս բերելու համար ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Բախման հետևանքով ճանապարհին տեղադրված ցուցանակը կոտրվել և ընկել է կայանված մեկ այլ «Kia»-ի վրա։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և մահացածի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

  • Կիսվել: