«Մենք ամբողջովին ոչնչացվում ենք՝ ծածուկ գործարք է կատարվել». վիրաբույժ Արտավազդ Սահակյանը դիմում է Նիկոլ Փաշինյանին
«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար Արտավազդ Սահակյանը նոր տեսանյութ է հրապարակել և դիմել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։
Հիշեցնենք, որ Արտավազդ Սահակյանն ավելի վաղ պնդում էր, որ իր ղեկավարած ստորաբաժանումը ԵՊԲՀ մասնաշենքից փորձում են վտարել 2017-ից, երբ Արմեն Մուրադյանը դարձավ ռեկտոր։
Իր նոր հրապարակմամբ անվանի վիրաբույժը ներկայացրել է կլինիկայի գործառույթը՝ նշելով, որ եզակի աշխատանք է իրագործում պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնը։
Իր խոսքում բժիշկը ներկայացնում է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինսայանի դիմումը, որով, ըստ բշժկի՝ ոչ մի տարածք չի թողնվում ամբիոնի հետագա գործունեության համար․
«Մենք ամբողջովին, ոչնչացվում ենք։ Հաշվի առնելով, որ սա կատարվել է մեր թիկունքում՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի թողտվությամբ, համաձայնությամբ և հովանավորչությամբ, ես դիմում եմ ՀՀ վարչապետին և կառավարությանը, ասելով, որ մեզանից ծածուկ կատարվել է գործաք, առանց հաշվի առնելու ամբիոնի և ամբիոնի աշխատակիցների շահերը։ Նույնիսկ կառավարությունում կարծել են, որ Արտավազդ Սահակյանն է սա ցանկանում»-, նշում է Սահակյանը։
Սահակյանը հավելում է, որ այդ դիմումով ապակողմնորոշում են հասրակաությանը և կառավարությանը՝ մի քնաի անգամ նշելով իր անունը։ Նա նշում է, որ իրենց փոխարեն որոշել են իրենց գոծառույթները՝ այսպես ասած, վերապրոֆիլավորումը։
Նա կոչ արեց ողջամիտ մարդկանց կանգնել իր և ամբիոնի աշխատակիցների կողիքն։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հիշեցնենք՝ InfoPort.am-ը հայտնել էր, որ Արմեն Մուրադյանը խնդրել է անվանի վիրաբույժին ազատել Զինվորի Տանը տեղակայված միկրովիրաբուժության իր կողմից զբաղեցրած ամբիոնը՝ պատճառաբանելով, որ այդ տարածքում ևս պետք է տեղակայվի զինվորի վերականգնողական կենտրոնը։
Նշենք նաև, որ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը պարզաբանել էր «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի շուրջ ծագած խնդիրը, հայտնելով՝ բաժանմունքը, որը ղեկավարում է Արտավազդ Սահակյանը, ժամանակավորապես տեղափոխվելու է այլ տարածք՝ այս որոշումը կայացված է և փոփոխման ենթակա չէ: