չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մենք աչք ենք փակում այդ ամենի վրա. Աշխարհահռչակ Շերի արձագանքը Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ

Մենք աչք ենք փակում այդ ամենի վրա. Աշխարհահռչակ Շերի արձագանքը Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ

Աշխարհահռչակ ամերիկահայ երգչուհի Շերը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել` մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող մարտական գործողությունները։

Նա ռեթվիթ է արել Twitter–ի օգտատերերից մեկի գրառումը, որտեղ նշված է,  որ Ադրբեջանը սպառնում է հարվածել Հայաստանի ատոմակայանին ու մեկնաբանել է այն։

«Նրանք սպանել էին հայերին  մինչև իմ՝ այնտեղ գնալը: Մենք աչք ենք փակում այդ ամենի վրա... նրանք նավթ ունեն»,- գրել է Շերը։

Հիշեցնենք, որ Շերը Հայաստան է այցելել 1993 թվականին։

  • Կիսվել: