ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մեկնարկում են ժողովրդագրական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրերը․ մի մասը վերաբերում է երեխայի խնամքին

Մեկնարկում են ժողովրդագրական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրերը․ մի մասը վերաբերում է երեխայի խնամքին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրարդարձավ ժողովրդագրական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրերին, որոնց մեկնարկը տրվելու է այսօրվանից։

Ծրագրերի մի մասը վերաբերում է երեխայի խնամքին, մյուս մասը՝ ծննդյան միանվագ օգնությանը և երեխա ունեցող ընտանիքների հիփոթեքային կամ բնակարանային ծրագրերին։

«Այս ծրագրերը միտված են ավելի շատ ստեղծելու պայմաններ այն ընտանիքների համար, որոնք սոցիալական տարբեր խնդիրների կամ բնակարանային աջակցության բացակայության պայմաններում հապաղում են ընտանիք կազմել կամ երեխաներ ունենալ։

Քանի որ ժողովրդագրական իրավիճակի բարելավումը նաև մեզ համար խիստ կարևոր է ազգային անվտանգության առումով, ուստի կառավարությունը դեռևս 2019-ից նախաձեռնել է մի շարք ծրագրեր և դրանց մասին, բնականաբար, քննարկումներ ծավալել և հայտարարել է այդ ծրագրերի մասին։ Եվ այսօրվանից մեկնարկող այս ծրագրերը նաև այս նպատակն ունեն»,- ասաց Զարուհի Բաթոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 
 
 

  • Կիսվել: