կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Խոցելի խմբերի համար մեկնարկել են շարժական խմբերի միջոցով պատվաստումները. ԱՆ

Խոցելի խմբերի համար մեկնարկել են շարժական խմբերի միջոցով պատվաստումները. ԱՆ

Կորոնավիրուսային հիվանդության ավելի խոցելի խմբերի` տարեցների, քրոնիկ հիվանդությամբ, սահմանափակ շարժունակությամբ անձանց համար նոյեմբերի 13-ից մեկնարկել են արտագնա/շարժական պատվաստումային խմբերի միջոցով պատվաստումները։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Միջոցառումը կիրականացվի պարբերաբար. բուժաշխատողները նախապես կտեղեկացնեն բնակիչներին արտագնա պատվաստումների ժամանակացույցի մասին։ Այդպիսով, ռիսկի խմբերին հնարավորություն կտրվի խուսափել պոլիկլինիկա լրացուցիչ այցից։

Առողջապահության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» համատեղ նախաձեռնության նպատակն է ապահովել պատվաստումային ծառայությունների հասանելիությունը հասարակության տարբեր խմբերի համար:

 

  • Կիսվել: