ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մեկնարկել է «Երիտասարդական ֆորումը»

Մեկնարկել է «Երիտասարդական ֆորումը»

Այսօր մեկնարկել է «Երիտասարդական ֆորում»-ը, որին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը։
 
Բացումը տեղի է ունեցել Hope For Coffee երիտասարդական բենդի երաժշտական կատարումներով։
 
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջույնի խոսքում կարևորել է երիտասարդների ակտիվ մասնակցությունը Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թվականների ռազմավարության մշակմանը և ֆորումի մասնակիցներին մաղթել արդյունավետ քննարկում՝ ընդգծելով. «Այս ռազմավարությունը ոչ թե երիտասարդների համար է, այլ երիտասարդների հետ և նրանց կողմից իրականացվող։ Վստահ եմ՝ միասին կհաջողենք»։
 
ԿԳՄՍՆ Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը ներկայացրել է նախագծի գերակայությունները, նպատակները և ակնկալվող արդյունքները՝ զուգահեռ հարցեր ուղղելով նաև երիտասարդ մասնակիցներին։
 
Երիտասարդների մեծամասնությունը կարծում է, որ ռազմավարությունը պետք է լուծի ոլորտային այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են կրթությունը, անվտանգությունը, աշխատանքը, ներգրավվածությունը, մոտիվացիան և այլն։

  • Կիսվել: