շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Դժվար է խոսել ՆԱՏՕ-ի հետ գործընկերության վերսկսման մասին․ Պեսկով

Դժվար է խոսել ՆԱՏՕ-ի հետ գործընկերության վերսկսման մասին․ Պեսկով

ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի գործընկերության վերսկսման մասին խոսելը դժվար է, քանի որ դաշինքը փաստացի պատերազմում է ՌԴ-ի դեմ։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
 
«Ինչ-որ սուբստանտիվ առաջարկներ չեն եղել։ Որքան հասկանում եմ, խոսքը ԶԼՄ-ներում նմանօրինակ դատողությունների մասին է»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի աշխատանքի վերսկսման հնարավորությունների մասին ՌԻԱ Նովոստիի հարցին։
Միևնույն ժամանակ Պեսկովը հայտարարել է, որ եվրոպական մայրցամաքում ռազմավարական կայունության հետ կապված հարցերը պետք է քննարկել, ընդ որում՝ հնարավորինս շուտ:
 
«Եվրոպական մայրցամաքում անվտանգության, կայունության ընթացակարգի հետ կապված բոլոր հարցերը, իհարկե, պետք է քննարկել։ Եվ դա պետք է սկսել որքան հնարավոր է շուտ»,-ասել է Պեսկովը։

  • Կիսվել: