չորեքշաբթի, հունիս 19
19 / 6 / 2024
Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումի երկրորդ օրը՝ տեսանյութով

Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումի երկրորդ օրը՝ տեսանյութով

Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում տեղի ունեցած Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումն ակտիվ աշխատանքների մեջ է եղել։  Հագեցած ծրագիր էր նաև 2-րդ օրը։ 

Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումի երկրորդ օրվա բանախոսներից էր  դերասանուհի Անաիս Սարդարյանը։

«Դուք Հայաստանի տերն եք այնքան, ինչքան որ կիրանցին, իջևանցին, աբովյանցին, երևանցին և բոլոր բոլոր հայերը»,- այսպես ողջունեց Անաիս Սարդարյանը Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումի մասնակցիներին։

Բանախոսներից էին նաև Արցախի  ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը, Տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսոր Միքայել Մելքունյանը, արտգործնախարարության նախկին գլխավոր քարտուղար, արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը, Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը և այլոք։

2-րդ օրը, բովանդակալից դասախոսություններից հետո երիտասարդները գնացել են ուխտագնացություն դեպի Կեչառիս վանական համալիր։

  • Կիսվել: