Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է կառուցապատողների աշխատանքային խմբի հանդիպում
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում մայիսի 16-ին կայացել է կառուցապատողների աշխատանքային խմբի հանդիպում, որը վարել է աշխատանքային խմբի ղեկավար, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը, «Հայաստանի շինարարների միություն» ՀԿ նախագահ Վահան Հարությունյանը, շահագրգիռ այլ մարմինների ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են պետություն-մասնավոր համագործակցության համատեքստում ՀՀ անշարժ գույքի միջազգայնացմանն ուղղված գործիքների կիրառմանը, պետական մարմիններում գանգատարկման հանձնաժողովների ձևավորման կամ ներդրման անհրաժեշտությանը, կառուցապատող ընկերությունների սնանկության վարույթի առանձնահատկություններին և այս ուղղությամբ հայեցակարգի ընդունման անհրաժեշտությանը վերաբերող հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաև կառուցապատման ոլորտին առնչվող մի շարք այլ թեմաների։