ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մեկ տարվա ընթացքում նախատեսվում է Հայաստանում կորոնավիրուսի դեմ գրեթե 700 հազար մարդ պատվաստել. նախարար

Մեկ տարվա ընթացքում նախատեսվում է Հայաստանում կորոնավիրուսի դեմ գրեթե 700 հազար մարդ պատվաստել. նախարար

Մեկ տարվա ընթացքում նախատեսվում է Հայաստանում կորոնավիրուսի դեմ գրեթե 700 հազար մարդ պատվաստել: Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստին 2020 թվականին կառավարության գործունեության հաշվետվության ներկայացման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանում երեխաները չեն պատվաստվի:

Նախարարի խոսքով՝ ռիսկային խմբի մարդիկ եւ բուժաշխատողներն արդեն սկսել են պատվաստվել:

՛՛Հայաստանում ռիսկային խմբերի մեջ են մտնում 65 տարեկանից բարձր անձինք, 18-64 տարեկան քրոնիկ հիվանդները, ծերանոցների հիվանդները եւ աշխատակիցները, սոցիալական պաշտպանության կենտրոնների աշխատակիցները: 55 տարեկանից ցածր ռիսկային խմբի մարդիկ պատվաստվելու են «Սպուտնիկ V»-ով, իսկ ավելի ավագ խումբը՝ AstraZeneca-ով՛՛,-ասաց Ավանեսյանը:

  • Կիսվել: