հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Մեկ շաբաթում հայտնաբերվել է 102 ոչ սթափ վարորդ տեսանյութ (տեսանյութ)

Մեկ շաբաթում հայտնաբերվել է 102 ոչ սթափ վարորդ տեսանյութ (տեսանյութ)

Փետրվարի 10-ից 16-ը ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում՝ պահպանվող հատուկ  տարածք տեղափոխելով 181 մեքենա, որոնցից 19-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, մյուսների վարորդները չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր կամ թույլ են տվել ճանապարհային երթեւեկության կանոնների կոպիտ խախտումներ՝ վտանգելով երթեւեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Հայտնաբերվել է նաեւ թաղանթապատված դիմապակիով 62 մեքենա։

Նույն ժամանակահատվածում մարզերում ուժեղացված ծառայություն են իրականացրել ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի ծառայողները, որոնք պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 213 մեքենա։ 83-ի վարորդները եղել են ոչ սթափ վիճակում։ Բացի այդ, հայտնաբերվել է առանց համարանիշերի շահագործվող 4, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 19, թաղանթապատված դիմապակիով` 46 տրանսպորտային միջոց։

  • Կիսվել: