հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մեղվի փեթակներ էր գողացել ու վաճառել. Աշտարակի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Մեղվի փեթակներ էր գողացել ու վաճառել. Աշտարակի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Ոստիկանության Աշտարակի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Բյուրական գյուղի 37-ամյա մի բնակիչ վարչական տարածքում գողություններ է անում:

Օպերատիվ տվյալներն իրացնելով՝ մայիսի 13-ին քրեական հետախույզները կասկածվողին հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին ոստիկանության Աշտարակի բաժին:

37-ամյա տղամարդը տվել է խոստովանական բացատրություն:

Պարզվել է, որ նա 2020 թվականի գարնանը Բյուրական համայնքում մեղվի 4 փեթակ է գողացել և 75 հազար դրամով վաճառել Արագածոտնի մարզի Լուսակն գյուղի մի բնակչի:

Փեթակները գնած անձը հրավիրվել է բաժին ու ներկայացրել գողոնը:

Հանգամանքները քննությամբ պարզվում են:

  • Կիսվել: