ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
«Մեղրու սար» կոչվող հատվածում ձյուն է տեղում․ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

«Մեղրու սար» կոչվող հատվածում ձյուն է տեղում․ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

«Մեղրու սար» կոչվող հատվածում և Գորիս քաղաքում տեղում է ձյուն։

Գորիս քաղաքում մառախուղ է։

 

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

  • Կիսվել: