չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մեղրիից Երևան է տեղափոխվել 17 օրական երեխա՝ թթվածնակախյալ վիճակով

Մեղրիից Երևան է տեղափոխվել 17 օրական երեխա՝ թթվածնակախյալ վիճակով

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի շտապօգնության արտագնա բրիգադն այսօր Մեղրիից Երևան է տեղափոխել բրոնխիոլիտ ախտորոշմամբ 17 օրական երեխայի՝ ծանր, թթվածնակախյալ վիճակով: Այս մասին տեղեկացնում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:
 
Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի ղեկավար Հրանտ Կալենտերյանի խոսքով՝ փոքրիկը գտնվում է համալսարանական բժիշկների վերահսկողության տակ. ստանում է համալիր բուժում՝ օքսիգենոթերապիա, ինհալացիոն և հակաբակտերային թերապիա:
 
«Բժշկական կենտրոն տեղափոխվելու շնորհիվ գրեթե 92-96 տոկոս դեպքերում հաջողվում է փրկել բուժօգնության կարիք ունեցող փոքրիկների կյանքը:
 
Արտագնա ծառայության միջոցով տարեկան 800-ից ավելի նորածին Հայաստանի տարբեր ծննդատներից տեղափոխվում են «Մուրացան» հիվանդանոցային համալիր: Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայում ներդրված են նորածինների բուժման բոլոր առաջադեմ տեխնոլոգիաները:
 
Հավելեմ, որ 2021 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ «Մուրացան» համալսարանական հիվանդանոց դիմել է 45166 երեխա, որից 13362-ին բուժօգնություն է տրամադրվել ստացիոնար»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Մուրադյանը:

 

  • Կիսվել: