շաբաթ, օգոստոս 1
1 / 8 / 2026
Մեղրի-Ծավ հատվածից քարերը հեռացվել են, երթևեկությունը՝ երկկողմանի վերականգնվել

Մեղրի-Ծավ հատվածից քարերը հեռացվել են, երթևեկությունը՝ երկկողմանի վերականգնվել

Ինչպես հայտնել  ենք երեկ Մ-17 ավտոճանապարհի Մեղրի-Ծավ հատվածի 33-րդ կմ-ին տեղի էր ունեցել քարաթափում, ինչի հետևանքով երթևեկությունը երկկողմանի փակվել է:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ ավտոճանապարհի մոտակա ժայռից տեղի է ունեցել քարաթափում (մոտ 50-60 խմ), ինչի հետևանքով երթևեկությունը երկկողմանի փակ է։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, ՃՇՇ աշխատակիցների հետ համատեղ իրականացրել մաքրման աշխատանքներ և հերթապահել:

Ժամը 20։03-ի դրությամբ ավտոճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի։

  • Կիսվել: