ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Մեգամոլում» դանակահարված տղամարդու վիճակը ծայրահեղ ծանր է. նրան վիրահատել են

«Մեգամոլում» դանակահարված տղամարդու վիճակը ծայրահեղ ծանր է. նրան վիրահատել են

 Երևանի «Մեգամոլ» առևտրի կենտրոնում դանակահարված տղամարդը գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Այս մասին տեղեկացնում են ԲԿ–ի մամուլի ծառայությունից։

«Դանակահարված տղամարդը երեկ 16։00-ից հետո տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ` կրծքավանդակի շրջանում կտրող–ծակող մի քանի վերքով և հարակից վնասվածքներով։ Այս պահին վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում»,– հայտնեցին հիվանդանոցից։

Տղամարդուն երեկ վիրահատել են, նա վերակենդանացման բաժանմունքում է։
 
Հիշեցնենք` երեկ` փետրվարի 4-ին, հայտնի դարձավ, որ առևտրի կենտրոնում դանակահարություն է եղել, պարեկներն ու ոստիկանները «Մեգամոլի» երկրորդ հարկում գործող «ֆուդ կորտի» հատվածում հայտնաբերել են արնանման հետքեր և հագուստներ։ Տուժածը նշված վայրում եղել է կնոջ և երեխայի հետ, երբ մի տղամարդ մոտեցել է նրան և, առանց որևիցե բան ասելու, իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով 3-4 հարված է հասցրել և փախել։

  • Կիսվել: