երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ուշադրություն. Անհայտ անձինք այլոց համարներով WhatsApp-ի, Viber-ի օգտհաշիվներ են բացում․ փորձագետը հորդորում է բոլոր տեղերում միացնել 2FA համակարգը

Ուշադրություն. Անհայտ անձինք այլոց համարներով WhatsApp-ի, Viber-ի օգտհաշիվներ են բացում․ փորձագետը հորդորում է բոլոր տեղերում միացնել 2FA համակարգը

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ մի շարք մարդկանցից բողոքներ են ստացել այն մասին, որ իրենց անունից՝ իրենց հեռախոսահամարներով բացվում են հիմնականում WhatsApp-ի և Viber-ի օգտահաշիվներ։

Փորձագետը նշել է, որ խնդիրն ուսումնասիրվում է և հավանաբար դրա հետևում կանգնած են Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ ծառայությունները, թեև դա դեռ ընդամենը վարկած է։

Ամեն դեպքում, Սամվել Մարտիրոսյանը քաղաքացիներին, հատկապես սահմանամերձ բնակավայրերի և Արցախի բնակիչներին, հորդորել է բոլոր հավելվածներում միացնել անվտանգության երկփուլանի նույնականացման համակարգը (2FA, two-factor authentication)։

«Ավելի ուշ կգրեմ, թե ոնց փորձել գողացած հաշիվները հետ բերել (խնդիրը նրանում է, որ գողերը իրենց կողմից միացնում են երկփուլայինը, որ չկարողանան հետ բերել հաշիվը)»,- գրել է նա՝ մեկնաբանություններում ներկայացնելով տեսանյութն այն մասին, թե ինչպես միացնել անվտանգության երկփուլանի նույնականացման համակարգը։

Տեսանյութը կարող եք դիտել ստորև։

  • Կիսվել: