շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
«Մայրություն» քանդակն է, անունը փոխեք, դրեք «Անտարբերություն»․ անցյալ տարի ասել էին՝ կսարքեն․ Ակտիվիստ

«Մայրություն» քանդակն է, անունը փոխեք, դրեք «Անտարբերություն»․ անցյալ տարի ասել էին՝ կսարքեն․ Ակտիվիստ

Ակտիվիստ Արթուր Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է դրել՝ կից գրառում արել:

«Սա «Մայրություն» քանդակն է։

Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանի դիմաց է գտնվում։ Տասնյակ տարիներ այս վիճակում է։

Քանդակի անունը փոխեք, դրեք «Անտարբերություն»։ Անցած տարի դիմում էի գրել, պատասխանել էին, որ կսարքեն։ Դիմումի պատասխանից անցել է մոտ 1 տարի։

«Մայրություն» քանդակը ընդգրկված է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում»,- նշել է նա:

  • Կիսվել: