ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
Մայրենի լեզվի պահպանման գործում ավանդի համար Լավրենտի Միրզոյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով

Մայրենի լեզվի պահպանման գործում ավանդի համար Լավրենտի Միրզոյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Լավրենտի Աշոտի Միրզոյանին Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Մայրենի լեզվի պահպանման և զարգացման գործում ներդրած ավանդի համար մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Լավրենտի Աշոտի Միրզոյանին պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով»,- ասված է նախագահի հրամանագրում:

  • Կիսվել: