ուրբաթ, փետրվար 23
23 / 2 / 2024
Մայրաքաղաքում այս տարի ունենալու ենք ևս 200 նոր ավտոբուս. Ավինյան

Մայրաքաղաքում այս տարի ունենալու ենք ևս 200 նոր ավտոբուս. Ավինյան

Մայրաքաղաքում այս տարի ունենալու ենք ևս 200 նոր ավտոբուս, որոնցից 30-ը արդեն Երևանում է, 170-ը՝ տարվա կեսերին կունենանք։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մենք ևս մեկ խոշոր ներդրում ենք պլանավորում, դրանք 250 էլեկտրոավտոբուսներն են՝ 18 մետրանոց։ Մենք քանակի հետ կապված խնդիրը լուծում ենք, դրանով ավարտին ենք հասցնում։ Խոսել ենք միասնական տոմսային համակարգից, որն այս տարի ամբողջական սկսելու է աշխատել՛՛:

Խոսելով Green Rock Management  Group ընկերության՝ Օղակաձև այգու նախագծի մասին՝ Ավինյանն ասաց. ՛՛Green Rock Management  Group ընկերության հիմնադիրը հարցրել է՝ ի՞նչ անենք քաղաքի համար, ասել ենք՝ կարո՞ղ եք աջակցել սպորտ դպրոցի նորոգման համար, ասել են՝ այո, նվիրատվություն են արել 300 մլն դրամի։ Ունեցել ենք հանրային այգիների վերականգնման հետ կապված ծրագիր, իրենք առաջարկել են ծրագիր հենց այդ տրամաբանությամբ։ Սա միակ նախագիծն է եղել, որը Երևանի քաղաքապետարանը ստացել է, որտեղ բիզնես կոմպոնենտը նվազագույնի է հասցված։ Կոռուպցիան ենթադրում է որոշակի արտոնյալ պայմաններ, խնդրում եմ, ասեք՝ այս նախագծով ի՞նչ արտոնյալ պայման են ստանում նրանք՛՛:

  • Կիսվել: