շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
 «Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներն այցելել են հայկական բուհեր

«Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներն այցելել են հայկական բուհեր

«Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները ընտրարշավի շրջանակում սեպտեմբերի 7-ին այցելել են հայկական բուհեր՝ հանդիպումներ ունենալով ուսանողների հետ։

Դաշինքի ղեկավար, Երեւանի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թեւանյանը ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը։ Երթի մասնակիցները, մասնավորապես, վանկարկել են. «Ուսանող, ոտքի՛» եւ «Միացի՛ր, որպեսզի փոխենք ամեն ինչ»։

«Մենք գնահատում ենք ուսանողության դերը։ Մենք տեսել ենք նրանց ակտիվությունը 2018թ., ունեցած ակնկալիքները, ինչպես նաեւ այն, թե ինչպես իշխանությունները շահագործեցին ուսանողներին եւ մեր երիտասարդությանը»,- ասել է Թեւանյանը։

  • Կիսվել: