Արթուր Դանիելյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց վարչական հսկողությամբ
Դատավոր Արշակ Մաթևոսյանի որոշմամբ «Ադեկվատ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց վարչական հսկողությամբ:
Նշենք, որ գործով հանրային մեղադրողը չէր ներկայացել դատական նիստին, միայն գրավոր ծանուցել էր, որ Արթուր Դանիելյանի խափանման միջոց կալանքը մնա անփոփոխ:
Պաշտպան Տիգրան Աթանեսյանն էլ միջնորդեց, որ իր պաշտպանյալն ազատ արձակվի կալնքից, իսկ եթե անգամ խափանման միջոց կիրառվի, ապա վարչական հսկողություն: Ըստ նրա` այդ խափանման միջոցի պայմաններում էլ հնարավոր կլինի ապահովել Արթուր Դանիելյանի պատշաճ քրեադատավարական վարքագիծը:
Հիշեցնենք, որ Արթուր Դանիելյանը հոկտեմբերի 8-ին դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվել է։ Նրա կալանքի ժամկետը լրանում է դեկտեմբերի 7-ին:
Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի՝ Արթուր Դանիելյանն իր սոցիալական հարթակներում 2026թ․ հուլիսի 30-ին բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության, բարոյական և իրավական նորմերի նկատմամբ, կատարել է խուլիգանություն, այն է՝ հրապարակելով ՀՀ վարչապետի լուսանկարները՝ բոլորին հասանելի եղանակով հրապարակային գրառում է կատարել։



