Պեսկովը անընդունելի է համարում Ուկրաինայում օտարերկրյա զորքերի տեղակայումը
Ուկրաինայի տարածքում ցանկացած օտարերկրյա ռազմական կոնտինգենտի տեղակայումը անընդունելի է Ռուսաստանի Դաշնության համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջարկը՝ Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր տեղակայելու վերաբերյալ:
«Սա բացարձակապես անընդունելի բան է՝ ցանկացած օտարերկրյա զորախմբի տեղակայումը Ուկրաինայի տարածքում», – ասել է Կրեմլի խոսնակը։



