կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
«Մայր Հայաստան» դաշինքի ավտոերթը Երեւանի բոլոր վարչական շրջաններով

«Մայր Հայաստան» դաշինքի ավտոերթը Երեւանի բոլոր վարչական շրջաններով

«Մայր Հայաստան» դաշինքը ավտոերթ է իրականացնում Երեւանի բոլոր վարչական շրջաններում:

Հիշեցնենք, որ նախօրեին տեղի է ունեցել դաշինքի ամփոփիչ հանրահավաքը «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց՝ Ազնավուրի հրապարակում: Իսկ արդեն այսօր դաշինքը գլխավորող Անդրանիկ Թեւանյանը հանդես է եկել ամփոփիչ ուղերձով, որտեղ մասնավորապես, նշել է. «Սա սովորական ընտրություն չէ: Այն ճակատագրական է լինելու Հայաստանի ու Արցախի համար: Բոլորիս առաջ դրված է իրակա՛ն խաղաղության և իրակա՛ն պատերազմի ընտրության հարցը: Այս իշխանության մնալու դեպքում պատերազմն ու կորուստներն անխուսափելի են լինելու: Բոլորիս ընտրությունից է կախված մեր երեխաների, մեր երկրի ապագան:

Ես գիտեմ, թե ինչ քայլեր պետք է անենք այս դժվարին իրավիճակից դուրս գալու համար: Ակտիվ մասնակցե՛ք ընտրությանը: Ընտրությունից խուսափելը հավասարազոր է լինելու այս իշխանության օգտին, պատերազմի օգտին քվեարկելուն:

Համոզված եմ, որ մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը հասկացել է իրավիճակի լրջության աստիճանը և կատարելու է ճի՛շտ ընտրություն: Վստահ եմ, որ մենք միասին կարող ենք ամբողջական իշխանափոխություն իրականացնել՝ այն սկսելով Երևանից»:

  • Կիսվել: