ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մայր Աթոռի «պատերի ներսում» ոչ մի բարերարի սրբապատկեր չկա և չի եղել․ հայտարարություն

Մայր Աթոռի «պատերի ներսում» ոչ մի բարերարի սրբապատկեր չկա և չի եղել․ հայտարարություն

««Երկիր մեդիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հատուցում. կոռուպցիա-2» ֆիլմի դրվագներից մեկը, որտեղ հերոսն իր նկարը պատկերել է խաչված Հիսուսի փոխարեն, ակտիվորեն քննարկվեց և քննադատվեց համացանցում: Հեռուստաընկերությունը հանդես եկավ պարզաբանմամբ, թե ֆիլմի հեղինակները նպատակ չեն ունեցել ծաղրել Հայ Առաքելական Եկեղեցուն ու քրիստոնեական հավատքը, այլ ծաղրել այդ հավատքը ծաղրողներին, հավատքի քողի տակ իրենց «սրբադասող» սրբապիղծներին:

«Հրապարակ» օրաթերթն էլ օրեր առաջ Նաիրա Վանյանի հոդվածում անդրադարձավ խնդրին՝ հիշելով մերօրյա «օրինակները»։ Մասնավորաբար նշելով «Կարեն Կարապետյանի» անունը, ով իր ներդրումն է ունեցել Մայր Աթոռի վերականգնման գործում և իբր «իր «սրբապատկերը» թողել է Մայր Աթոռի պատերի ներսում»:

Չգիտենք, թե ում և ինչ սրբապատկերի մասին է խոսում հոդվածագիրը, սակայն ցանկանում ենք ընդգծել, որ Մայր Աթոռի «պատերի ներսում» ոչ մի բարերարի սրբապատկեր չկա և չի եղել։ Մայր Աթոռի զանազան կառույցներում տեղադրված են ազգային բարերարների պատկերները առ ի հարգանս նրանց ներդրումի ի նպաստ տվյալ կառույցների շինության կամ վերակառուցման», - ասված է հայտարարության մեջ։

  • Կիսվել: