հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը․ քննարկվելու է նաև Հայաստանում ու Արցախում տիրող իրավիճակը

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը․ քննարկվելու է նաև Հայաստանում ու Արցախում տիրող իրավիճակը

Մայիսի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ և օրհնությամբ, սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն՝ ընդլայնված կազմով:

 Այս մասին տեղեկացնում են  Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
 
Ժողովի ընթացքում քննության կառնվեն Մայր Տաճարի ամրակայման և հիմնանորոգության ընթացքին, Մյուռոնօրհնության կազմակերպմանը, Հայաստանում ու Արցախում տիրող իրավիճակին, Հայաստանի և Արցախի թեմերում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կրթադաստիարակչական առաքելությանը, ինչպես նաև Հայոց Եկեղեցու վարչական, կանոնական ու հովվական կյանքին առնչվող հարցեր:

  • Կիսվել: