շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մայիսի 9-ին Եռաբլուր պանթեոնը և Հաղթանակ զբոսայգին փակ կլինեն այցելուների համար

Մայիսի 9-ին Եռաբլուր պանթեոնը և Հաղթանակ զբոսայգին փակ կլինեն այցելուների համար

Եռաբլուր պանթեոնը և Հաղթանակ զբոսայգին փակ կլինեն այցելուների համար կորոնավիրուսի տարածումը կանխելու նկատառումներով: Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։

Նրա խոսքով, մայիսի 9-ին ժամը 10։30-11։00-ն տեղի է ունենալու ՀՀ բարձրաստիճան այրերի այցը Հաղթանակի զբոսայգի, որտեղ «Մայր Հայաստան» արձանի մոտ կտեղադրեն ծաղկեպսակներ։ Այդ արարողությունից հետո կազմակերպվել է նաև Հայրենական մեծ պատերազմի մի քանի վետերանի այց Հաղթանակի զբոսայգի՝ նրանց մեծարելու համար։

«Այդ օրվա խորհուրդն առաջին հերթին վետերաններն են, և բոլորը պետք է իրենց երախտագիտությունն ու շնորհակալություն հայտնեն նրանց՝ իրենց կատարած սխրանքների համար»,- նշեց նա։

Գաբրիել Բալայանն ասաց, որ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 79-ամյակի կապակցությամբ Հաղթանակի զբոսայգում մայիսի 9-ին ազգաբնակչությանն անակնկալ կմատուցվի։

«Մեր ազգաբնակչությանն այդ օրը սպասում է անակնկալ, սակայն դեռևս չեմ բացահայտի, քանի որ որոշ պայմաններ կան, որոնց առկայության դեպքում միայն հնարավոր կլինի մատուցել այդ անակնկալը»,- ասաց փոխնախարարը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն էլ նշեց, որ Հայաստանում Մեծ հայրենականի Հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը, չնայած կորոնավիրուսի համավարակի հարուցած զգալի սահմանափակումներին, կլինի բավականին ընդարձակ:

«Համերգային ծրագիրը կլինի հագեցած և բազմաժանր, որին կմասնակցեն Պաշտպանության նախարարության նվագախումբը և տարբեր ժանրերի ու տարիքի մենակատարներ: Առաին անգամ «սեւ գիշերը» կհնչի ջազային կատարմամբ»,- ասաց Արա Խզմալյանը։

Նա նաև հայտնեց, որ մայիսի 9-ի տոնակատարությունների շրջանակում պարգևների, կոչումների շնորհում չի նախատեսվում:

  • Կիսվել: