ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան դպրոցի վերանորոգման աշխատանքներն ավարտման փուլում են

Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան դպրոցի վերանորոգման աշխատանքներն ավարտման փուլում են

Արցախի Մարտակերտ քաղաքի Վլադիմիր Բալայանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի աջ թևի կապիտալ վերանորոգման աշխատանքներն ավարտման փուլում են։ Շինարարական աշխատանքների ավարտը նախատեսվում է մինչև տարեվերջ։ Այս մասին հայտնում է Արցախի քաղաքաշինության նախարարությունը:

Ներկայումս իրականացվում են ներքին հարդարման և ճակատային մասի արտաքին երեսպատման աշխատանքները։

Ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով, իսկ կապալառուն «Կոմֆորտշին» ՍՊ ընկերությունն է։

  • Կիսվել: