չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Մայիսի 4-ին Գավառում վրաերթի ենթարկված  67-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է

Մայիսի 4-ին Գավառում վրաերթի ենթարկված 67-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է

Մայիսի 4-ին, ժամը 11.30-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենայի վարորդը Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում հետընթաց կատարելիս վրաերթի էր ենթարկել 67-ամյա Ազիզ Գասպարյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 5-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Ազիզ Գասպարյանը մահացել է:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

  • Կիսվել: