ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մայիսի 3-14-ը Երևանում և ՀՀ մարզերում տուգանվել են 20 բեռնատարների վարորդներ. ԲԸՏՄ

Մայիսի 3-14-ը Երևանում և ՀՀ մարզերում տուգանվել են 20 բեռնատարների վարորդներ. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից մայիսի 3-14-ը Երևանում և ՀՀ մարզերում իրականացվել են մթնոլորտային օդի պահպանության ուղղությամբ վերահսկողական լայնածավալ աշխատանքներ, որոնց ընթացքում հայտնաբերվել է առանց անթափանց ծածկոցի սորուն նյութեր տեղափոխող տարբեր մակնիշի 20 բեռնատար ավտոմեքենա․ տեղեկացնում են ԲՏԸՄ-ից։

«Արձանագրված դեպքերով նշանակվել են վարչական տուգանքներ, ընդհանուր՝ 1.000.000 դրամի չափով։ Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողական միջոցառումները շարունակվում են»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

 

  • Կիսվել: