Մայիսի 12-ից Կողբացու փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
Մայիսի 12-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Կողբացու փողոցում՝ Եղիշե Չարենցի անվան դպրոցի հարակից ճանապարհահատվածում, ուղղությունը դեպի Ամիրյան փողոց, երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի: