հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մատենադարանում բացառիկ ձեռագրով ներկայացվեց «Ավրորա» նախաձեռնության գործունեության ողջ ժամանակագրությունը

Մատենադարանում բացառիկ ձեռագրով ներկայացվեց «Ավրորա» նախաձեռնության գործունեության ողջ ժամանակագրությունը

 Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման օրը, Մատենադարանում ներկայացվեց 21-րդ դարում ստեղծված «Մատյան մարդասիրաց» բացառիկ ձեռագիրը: Ձեռագիրն արտացոլում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործունեության ողջ ժամանակագրությունը: Ձեռագրում ամեն տարի 365 բառով ներկայացվում են այդ տարվա «Ավրորայի» հերոսների եւ դափնեկրի պատմությունները եւ «Ավրորա» մրցանակի ունեցած ազդեցությունը:

Ձեռագիրը ստեղծվել է հայ մատենագրության բոլոր ավանդույթների պահպանմամբ: Մագաղաթը եւ օգտագործված բոլոր նյութերը բնական են: Այս տարվա ապրիլի 24-ից հունիսի 10-ը ձեռագիրը կցուցադրվի Մատենադարանի հիմնական ցուցասրահում:

Ձեռագիրը հետագայում կզարդարվի մանրանկարներով՝ պահպանելով հայ մանրանկարչության ավանդույթները: «Մատյան մարդասիրացը» կհամալրվի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ապագա գործունեության նոր պատումներով:

  • Կիսվել: