հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Ավրորայի» դափնեկիրը 250 հազար դոլար կտրամադրի Արցախում իրականացվող ծրագրերին

«Ավրորայի» դափնեկիրը 250 հազար դոլար կտրամադրի Արցախում իրականացվող ծրագրերին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության  համահիմնադիր  Ռուբեն Վարդանյանը 2020 թվականը շատ ծանր տարի է համարում ոչ միայն Արցախի, Հայաստանի, այլ նաև ամբողջ աշխարհի համար:

«Արցախում 44-օրյա պատերազմից հետո «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության շրջանակում մի շարք  միջոցառումներ իրականացվեցին ի նպաստ Արցախի»,-Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից ուղիղ հեռարձակմամբ այս մասին նշեց Վարդանյանը, հավելելով, որ այդ գործում իրենց աջակցել են  65 տեղական և միջազգային գործընկերներ, իրականացվել են  70-ից ավել ծրագրեր, 21-ն  ընթանում են այս պահին:

Ռուբեն Վարդանյանը խորհրդանշական համարեց, որ  «Ավրորայի» վերջին տարվա դափնեկիրը որոշել է 250 հազար դոլար տրամադրել Արցախում իրականացվող ծրագրերին: «Սա շատ կարեւոր ներդրում էր:Արցախը կարևոր է ոչ միայն հայերի, այլև  այլ ազգերի համար: Մենք Արցախի հետ ենք և պատրաստ ենք այլ լրացուցիչ ծրագրեր իրականացնել Արցախում հանուն խաղաղության»,-հավելեց նա:

  • Կիսվել: