հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Մասիսում վագոն-տնակ է այրվել (լուսանկարներ)

Մասիսում վագոն-տնակ է այրվել (լուսանկարներ)

Հուլիսի 12-ին, ժամը 10։44-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի առաջին թաղամասի 1-ին փողոցում այրվում է վագոն-տնակ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մասիս քաղաքի առաջին թաղամասի 3-րդ նրբանցքում գտնվող բնակելի վագոն-տնակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:15-ին, մարվել՝ 12:05-ին։ Այրվել է բնակելի վագոն-տնակ (մոտ 18 քմ)։

  • Կիսվել: