երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Մաշտոցի պողոտայում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել գետնանցման պատին. կան տուժածներ

Մաշտոցի պողոտայում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել գետնանցման պատին. կան տուժածներ

Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 05։48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Օ․ Հ․, ծնված 2003 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գետնանցման պատին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր Վ․ Վ․-ն (ծնված 1986 թ.) ավտոմեքենայից դուրս է բերվել և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները ուղևոր Ք․ Խ․-ին (ծնված 1999 թ.) դուրս են բերել ավտոմեքենայից․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

  • Կիսվել: