ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մարզերում այս տարի նախատեսվում են 20 ամբուլատորիայի և 5 պոլիկլինիկայի կառուցման աշխատանքներ. ԱՆ

Մարզերում այս տարի նախատեսվում են 20 ամբուլատորիայի և 5 պոլիկլինիկայի կառուցման աշխատանքներ. ԱՆ

Մարզերում այս տարի նախատեսվում են 20 ամբուլատորիայի և 5 պոլիկլինիկայի կառուցման աշխատանքներ: Դրանցից 7-ը` Արմավիրի մարզում են, հայտնում են Առողջապահության նախարարությունից: 

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի հետ այցելել է «Նալբանդյանի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ՝ ծանոթանալու նորակառույց անբուլատորիայի շենքային պայմաններին, հնարավորություններին և դիտարկելու նման ձևաչափով ամբուլատորիաներ կառուցելու հարցը:

Ամբուլատորիաները կտեղակայվեն Գայ, Ջրառատ, Շենավան, Տանձուտ, Վարդանաշեն, Խանջյան, Նորապատ բնակավայրերում:

Նախարարն այցելել է նաև «Զարիշատ (Արամ) Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի բժշկական կենտրոն», ծանոթացել ինֆեկցիոն բաժանմունքի մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքներին և պետական աջակցությամբ ձեռքբերված սարքավորումներին:

Արմավիրի բուժկենտրոնի երեխայի զարգացման և վերականգնողական բաժանմունքում Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է կենտրոնի հնարավորություններին, տրամադրվող ծառայություններին:

  • Կիսվել: